Կոմիտաս Պարկ բնակելի թաղամասը գտնվում է Արաբկիր համայնքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում՝ Տիգրանյան և Գրիբոյեդով փողոցների միջնամասում՝ Մամիկոնյանց փողոցի երկայնքով (շուրջ 53.000 քմ):
Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված թիվ 12, 13,19, 20 և 21 մասնաշենքերի՝ 348 բնակարանների և 348 ավտոկայանատեղիների շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հունվար ամսից, իսկ ավարտը նախատեսվում է 2025 թվականին:
statemultiapartment.am ինտերնետային կայքում սահմանված տիպային օրինակով դիմում-հայտ և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել Քաղաքաշինության կոմիտե։ Առաջնահերթ պահանջվող փաստաթուղթ է անձնագիրը կամ նույնականացման քարտը։
Վարկունակության որոշման համար դիմել համագործակցող բանկեր (համագործակցող բանկերի ցանկը ներկայացված է փաստաթղթեր բաժնում) և ստանալ վարկունակ ճանաչվելու վերաբերյալ փաստաթուղթ՝ հիփոթեքային վարկի տրամադրման համաձայնության մասին։
statemultiapartment.am ինտերնետային կայքում մուտքագրելով ստացված ծածկանունը և ծածկագիրը, համակարգը ծրագրի մասնակցին ներկայացնում է հասանելի բնակարանների ցանկ։ Ծրագրի մասնակիցը պետք է ընտրի առավելագույնը 20 (քսան) բնակարան։
Ծրագրի մասնակիցներին ծանուցում են բնակարանների վիճակահանության անցկացման օրվա, վայրի և ժամի մասին, հաղորդագրություն ուղարկելով դիմում-հայտում լրացված էլ․ հասցեին, կայքում տեղադրված հայտարարության միջոցով։
Վիճականության արդյունքում որոշված հավակնորդին առաջարկը ներկայացնում է տվյալ բնակարանի գնման իրավունքի ձեռք բերման պայմանագիր կնքելու առաջարկի մասին, որն ստանալուց հետո մասնակիցը պարտավորվում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարել բնակարանի համար նախատեսված կանխավճարը, որը կազմում է արժեքի 10%-ը՝ նվազեցված վճարված 400 000 ՀՀ դրամը, իսկ ավտոկայանատեղիի համար կանխավճարը կազմում է արժեքի 20%–ից ոչ պակաս։